Սաուդյան Արաբիայի և Սիրիայի պաշտպանության նախարարությունների միջև գործակցության համաձայնագիր է ստորագրվել
Սաուդյան Արաբիայի և Սիրիայի պաշտպանության նախարարությունների միջև գործակցության համաձայնագիր են ստորագրել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ Էր Ռիադ այցի ժամանակ:
Աշ-Շարաան և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը ներկա են եղել նաև այլ ոլորտներում համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արարողությանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, բնակարանաշինության, առողջապահության, արդյունաբերության և գյուղատնտեսության:
Երկու ղեկավարները նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել Կարմիր ծովում, Բաբ էլ Մանդեբի և Հորմուզի նեղուցներում նավագնացությանը և ջրային ուղիների անվտանգությանը սպառնացող գործողությունները:



