չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Սաուդյան Արաբիան Մեքքայի վրա հարձակման համար մեղադրում է հութիներին

Սաուդյան Արաբիան Մեքքայի վրա հարձակման համար մեղադրում է հութիներին

Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարարությունը և Եմենում հութիների դեմ պայքարող Էր Ռիադի գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ գեներալ Թուրքի ալ Մալիքին հայտարարել են, որ հութիների անօդաչու թռչող սարքը խոցվել է Մեքքային մոտենալիս՝ դա անվանելով «կարմիր գիծ», որը հատել է խմբավորումը, հայտնում են արաբական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Մեքքայում գործող Համաշխարհային իսլամական լիգան, որը հիմնադրել է Սաուդյան Արաբիան, դատապարտել է հարվածը՝ այն անվանելով իսլամական արժեքների խախտում։ Նմանատիպ գնահատական ​​է տվել նաև 57 երկրից բաղկացած Իսլամական համագործակցության կազմակերպությունը։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը Մեքքայի վրա հարձակումն անվանել է «վախկոտ և հրեշավոր գործողություն»։ Միաժամանակ պակիստանցի և թուրք պաշտոնյաները Associated Press-ին հայտնել են, որ Ռիադից ռազմական աջակցության խնդրանք չեն ստացել։

Հութիների ներկայացուցիչն էլ հերքել է Մեքքայի վրա թիրախային հարձակման մեղադրանքները։ Նախկինում Էր Ռիադը բազմիցս հայտարարել էր, որ Մեքքայի մոտակայքում խոցել են հութիների հրթիռներ։ Մուսուլմանների սուրբ քաղաքը Եմենի սահմանից հեռու է մոտ 550 կմ։

 

  • Կիսվել: