կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Սահմանին տեղի ունեցած զինված միջադեպը սադրանք է Բիշքեկի կողմից. Տաջիկստանի ԱԳՆ

Սահմանին տեղի ունեցած զինված միջադեպը սադրանք է Բիշքեկի կողմից. Տաջիկստանի ԱԳՆ

Տաջիկստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ իրենք Բիշքեկի կողմից սադրանք են որակում Ղրղզստանի հետ սահմանին հունիսի 3-ին տեղի ունեցած զինված միջադեպը:

Դուշանբեում նշել են, որ Վորուխ գյուղի մոտ ՛՛Կեխ՛՛ սահմանային անցակետի պատասխանատվության գոտում սահմանապահների միջև տեղի ունեցած միջադեպի պատճառը եղել է Ղրղզստանի զինծառայողների ապօրինի ներթափանցումը Տաջիկստանի տարածք և այն լքելու պահանջների անտեսումը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ղրղըզ զինծառայողները գրավել են կրակային դիրքերը և առաջինը կրակ են բացել ՛՛Կեխ՛՛ սահմանային ուղեկալի ուղղությամբ։

Իրավիճակը սրվել է, երբ ղրղզական կողմը լրացուցիչ ուժեր և տեխնիկա է մոտեցրել:

Նշենք, որ երեկ՝ հունիսի 3-ին, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում տուժել են երկու ղրղըզ սահմանապահներ: Բիշքեկն ու Դուշանբեն պայմանավորվել են լրացուցիչ ուժերը և զինտեխնիկան հետ քաշել մշտական տեղակայման վայրեր:

 

  • Կիսվել: