երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ

Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
 
Ուղերձում նշված է.
 
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
 
Ղրղզստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գլխավորած կուսակցությանը Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
 
Այս հաղթանակը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը, բարեփոխումների շարունակականությունը և պետական ինստիտուտների ամրապնդումը։
 
Ղրղզստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ ձևավորված միջպետական հարաբերություններն ու համագործակցությունը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնում հետագայում ևս ամրապնդելու ղրղզա-հայկական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և մշակութահումանիտար ոլորտներում։
 
Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
 
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
 

  • Կիսվել: