ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի պատասխանին ուղիղ բանակցությունների երրորդ փուլի առնչությամբ. Պեսկով

Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի պատասխանին ուղիղ բանակցությունների երրորդ փուլի առնչությամբ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ կողմերի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ. Ռուսաստանը շարունակում է սպասել ուկրաինական կողմի պատասխանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ աշխատանքը շարունակվում է։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, և մեր նախագահն է խոսել է այս մասին, մենք սպասում ենք ուկրաինական կողմի առաջարկին երկկողմ ուղիղ բանակցությունների փուլերի շարունակության ժամկետների վերաբերյալ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Այսպես է նա պատասխանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այն հայտարարությանը, որ ռուս-ուկրաինական բանակցություններ չեն լինի, մինչև բանակցությունների երկրորդ փուլում կողմերի միջև համաձայնեցված գերիների փոխադարձ փոխանակումները չավարտվեն։

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումները շարունակվում են։

Ռուսաստանը և Ուկրաինան մայիսի 16-ին և հունիսի 2-ին Ստամբուլում անցկացրել են բանակցությունների երկու փուլ։

 

  • Կիսվել: