շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ռուսաստանը մոտ 110 հրթիռով հարձակվել Է Ուկրաինայի վրա

Ռուսաստանը մոտ 110 հրթիռով հարձակվել Է Ուկրաինայի վրա

Ուկրաինայի դեմ առավոտյան հարվածի ժամանակ Ռուսաստանը մոտ 110 հրթիռ է արձակել, որոնցից շատերը խոցվել են, սակայն դրանցից որոշները հարվածել են թիրախներին, կան զոհեր և ավերածություններ, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ռուսները հարձակվել են Կիևի, Լվովի, Օդեսանի, Դնեպրի, Խարկովի, Զապորոժիեի և այլ քաղաքների վրա։ Վնասվել են ծննդատուն, ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոն, բարձրահարկ շենքեր և առանձնատներ, կոմերցիոն պահեստ, ավտոկայանատեղի։

Զելենսկին հավելել է, որ բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով և անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում մարդկանց։

«Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և ընկերներին, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Մենք անպայման պատասխան կտանք ահաբեկիչներին նրանց հարձակումների համար։ Եվ մենք կպայքարենք երաշխավորելու մեր երկրի, յուրաքանչյուր քաղաքի, մեր ողջ ժողովրդի անվտանգությունը։ Ահաբեկչությունը պետք է պարտվի, և դա հենց այն է, ինչ տեղի կունենա»,- ամփոփել է Ուկրաինայի նախագահը։

Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանը վերջին ամիսների խոշորագույն հարվածն է հասցրել Ուկրաինային՝ պայթյուններ են հնչել Կիևում, Լվովում, Օդեսայում, Խարկովում և մի շարք այլ քաղաքներում. զոհվել է առնվազն 9 մարդ։

  • Կիսվել: