հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ռուսաստանը Կանադայի քաղաքական էլիտայի 103 ներկայացուցչի ներառել է մուտքի արգելքի «սահմանափակող ցանկում»

Ռուսաստանը Կանադայի քաղաքական էլիտայի 103 ներկայացուցչի ներառել է մուտքի արգելքի «սահմանափակող ցանկում»

Ռուսաստանը հայտարարել է Կանադայի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցային «սահմանափակող ցանկի» ընդլայնման մասին՝ ի պատասխան Օտտավայի նոր սահմանափակող միջոցների։

ՌԴ ԱԳՆ տվյալներով՝ ցուցակում ներառվել է Կանադայի 103 քաղաքացի, որոնց այսուհետ մշտական հիմունքներով արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք։

Սահմանափակումները անդրադարձել են Կանադայի քաղաքական և պետական համակարգի տարբեր մակարդակների ներկայացուցիչների վրա։ Դրանց թվում են՝

• սենատորներ և խորհրդարանի վերին պալատի անդամներ,

• Համայնքների պալատի պատգամավորներ, ներառյալ գործող նախարարներ և գերատեսչությունների ղեկավարներ,

• պետքարտուղարներ և խորհրդարանական քարտուղարներ,

• ինչպես նաև մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնց թվում՝ նախկին դիվանագետներ և կազմակերպությունների ղեկավարներ։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ միջոցները ձեռնարկվել են որպես պատասխան արձագանք Կանադայի պատժամիջոցային քաղաքականությանը և կրելու են անժամկետ բնույթ։

  • Կիսվել: