Ռուսաստանը ինքնաթիռներ է ուղարկել Իրան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում հրդեհը մարելու համար
Ռուսաստանը օգնություն կցուցաբերի Իրանին Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարելու գործում, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը կարգադրել է հրդեհը մարելու համար Իրանի Բանդար Աբբաս նավահանգստային քաղաք ուղարկել երկու երկկենցաղ ինքնաթիռ՝ մեկ Be-200ChS և մեկ Il-76», - ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդել է Իրանում Ռուսաստանի դեսպանությունը, «ի պատասխան իրանցի գործընկերների կոչի՝ Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինը որոշում է կայացրել շտապ կերպով Իրան ուղարկել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ՝ փորձառու մասնագետներից բաղկացած անձնակազմով՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում հրդեհի մարմանը օգնելու համար»։
«Մաղթում ենք մեր փրկարարներին և նրանց իրանցի գործընկերներին, սանձել կրակը և փրկել Իրանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս նավահանգիստը և մարդկային կյանքերը», - ասվում է կիրակի օրը դեսպանության Telegram ալիքում հրապարակած հաղորդագրության մեջ։