Ռուսաստանը գործով կպատասխանի Կրեմլի վրա անօդաչու սարքերի հարձակմանը. խոստացել է Լավրովը
Ռուսաստանը գործողություններով կպատասխանի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը և չի վիճարկի՝ արդյոք դա պատերազմի պատրվակ էր. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այսպիսով նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը կարելի՞ է համարել casus belli։
Նախարարի խոսքով՝ այստեղ ժամկետների մասին չի կարելի մտածել. «Դա ակնհայտորեն թշնամական արարք էր, միանգամայն պարզ է, որ առանց սեփականատերերի իմացության՝ Կիևի ահաբեկիչները չէին կարող դա կատարել: Մենք չենք պատասխանի` խոսելով դա casus belli է, թե ոչ, այլ կպատասխանենք կոնկրետ գործողություններով. մենք մեծ համբերություն ունենք»,- ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Կիևից և Վաշինգտոնից արված հայտարարությունները, թե իրենք ներգրավված չեն եղել հարձակման մեջ, չեն նշանակում, որ դրան կարելի է վստահել։ Լավրովի խոսքով՝ ինքն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերն, որն ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի թելադրի այն մեթոդները, որոնցով նա պաշտպանում է իր ինքնիշխանությունը։ «Դե, հավանաբար դրանով ամեն ինչ ասված է»,- եզրափակել է արտգործնախարարը։