Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել բանակցությունների հաջորդ փուլի շուրջ. Ֆիդան
Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել բանակցությունների հաջորդ փուլի շուրջ։ Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կողմերը համաձայնության են եկել բանակցությունների հաջորդ փուլի շուրջ, մենք անհամբեր սպասում ենք այս հանդիպմանը»։
Ֆիդանը նաև ընդգծել է Ստամբուլում նախորդ բանակցությունների ընթացքում երկու կողմերի մասնագիտական մոտեցումն ու պատրաստվածությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 2-ին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։ Կողմերը քննարկել են միմյանց առաջարկված հրադադարի մասին հուշագրերը և պայմանավորվել են գերիների փոխանակման հարցի շուրջ: