Ռուսաստանը դեռ պատրաստ չէ պատերազմն ավարտելուն. Զելենսկի
Ցավոք, ռուսաստանցիները հրադադարի մասին ազդանշաններ չեն տալիս, և նրանք դեռ պատրաստ չեն պատերազմն ավարտել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «Украинская правда»-ն։
«Այսպիսով, ճնշման մեր բոլոր ձևերը, գործընկերների հետ մեր ողջ աշխատանքը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, այն է, ինչ խիստ անհրաժեշտ է։ Ճնշումը համոզում է։ Ճնշում մարտի դաշտում։ Ճնշում տնտեսության մեջ, և հենց դրա համար են պատժամիջոցները։ Ճնշում քաղաքականության մեջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցում են Ուկրաինային», - նշել է Զելենսկին։