կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ռուսաստանում ռումինացի երկու դիվանագետ հայտարարվել են անցանկալի անձ

Ռուսաստանում ռումինացի երկու դիվանագետ հայտարարվել են անցանկալի անձ

Ռուսաստանն անցանկալի անձ է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դիվանագիտական ներկայացուցչության պաշտպանության հարցերով կցորդին և նրա տեղակալին։ Այս մասին հայտնում է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՌԴ-ում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդան ապրիլի 9-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի դեպարտամենտ, և նրան բողոքի հայտագիր է ներկայացվել առ այն, որ Մոսկվայում Ռումինիայի դիվանագիտական առաքելության պաշտպանության հարցերով կցորդն ու նրա տեղակալն անցանկալի անձ են հայտարարվել»:

Նախարարությունը նաև պարզաբանել է, որ սա պատասխանն է ռումինական կողմի որևէ բանով չպատճառաբանված որոշմանը։

 

  • Կիսվել: