երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ռուսաստանում փախանումներ են նկատվել Telegram-ի ու WhatsApp-ի աշխատանքում

Ռուսաստանում փախանումներ են նկատվել Telegram-ի ու WhatsApp-ի աշխատանքում

Ռուսստանում Telegram մեսենջերի աշխատանքը օգոստոսի 21-ի կեսօրին խափանվել է: Այս մասին ասվում է Downradar կայքի հաղորդագրություններում:

Խնդիրներ են նկատվում նաև այլ երկրներում: Մասնավորապես՝ Downdetector կայքի մեկնաբանություններում նշվում է, որ Telegram-ը չի աշխատում Ղազախստանում և Ուզբեկստանում։

Telegram-ի օգտատերերի խոսքով՝ Մոսկվայում հավելվածն աշխատում է միայն VPN հավելվածի միացված լինելու դեպքում:

Խափանումներ են նկատվում նաև Ռուսաստանում WhatsApp-ի աշխատանքում, ասել է Ինտերնետային պաշտպանության ընկերության տնօրեն Միխայիլ Կլիմարևը։ Նա նշել է, որ այլ երկրներում մեսենջեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ չկան։

Միխայիլ Կլիմարևը ենթադրել է, որ իշխանություններն են արգելափակել WhatsApp-ը և Telegram-ը Ռուսաստանում։

  • Կիսվել: