Ռուսաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 33996 դեպք
Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 1243-ով՝ հասնելով 266579-ի։ Հիվանդության պայմանական մահացության ցուցանիշը (վերջնականը կարելի է որոշել միայն համավարակի ավարտից հետո) աճել է մինչև 2.84 տոկոս, վկայում են շտաբի տվյալները: Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 36051-ով՝ հասնելով 8.089.694-ի։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին օրում ավելացել է 33 996-ով, սա նվազագույն ցուցանիշ է հոկտեմբերի 19-ից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9.400.835-ի։ Հարաբերական առումով նոր դեպքերի աճը կազմել է 0.36 տոկոս։ Ռուսաստանում բուժումը շարունակում է 1 044 562 մարդ։


