ՀՕՊ-ը 12 ժամում ուկրաինական 158 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածաշրջաններում. ՊՆ
Հակաօդային պաշտպանության ուժերը 12 ժամում Ռուսաստանի տարածաշրջաններում ոչնչացրել են ուկրաինական 158 անօդաչու թռչող սարք։ Այս մասին տեղեկանում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
«Հունիսի 2-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 158 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի, Տուլայի մարզերի և Ղրիմի Հանրապետության տարածքների երկնքում»,-ասված է հաղորդագրության մեջ։



