Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 39 849 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 39 849 դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Այսպիսով ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8 432 546-ի:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 39 849 նոր դեպք է հաստատվել երկրի 85 շրջաններում, ընդ որում՝ հայտնաբերվել է առանց կլինիկական դրսևորումների 3442 դեպք (8,6 տոկոսը)»,-ասվում է հաղորդագրության մեջ: