Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 22 հազար դեպք
Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերված COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն առաջին անգամ գերազանցել է 22 հազարը՝ կազմելով 22 702, ընդհանուր թիվը հասել է 1 մլն 903 253-ի, հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Վերջին մեկ օրում Ռուսաստանում հաստատված դեպքերը հայտնաբերվել են 85 շրջանում: Թիվը կազմել է 22 702, որից 5 730-ն` առանց կլինիկական դրսևորումների՛;: