Հնդկաստանի պաշտպանության նախարարը կարող է չմեկնել Մոսկվա. պատճառը հայտնի է
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը կարող է այս տարի չմասնակցել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին, ինչպես ավելի վաղ նախատեսված էր, տեղեկացնում է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Նշվում է, որ ՊՆ ղեկավարի փոխարեն Հնդկաստանը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի նրա տեղակալ Սանջայ Սեթը։
Ըստ աղբյուրների՝ որոշումը կապված է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրման հետ՝ Պահալգամում ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։