կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Ռուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ. Ադրբեջանի ԱԳՆ

Ռուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ. Ադրբեջանի ԱԳՆ

Ռուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ և ակնկալում հստակ բացատրություններ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Ռուսաստան ադրբեջանցի պատգամավորի մուտքն արգելելը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Միջադեպի կապակցությամբ մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել ՌԴ ԱԳՆ-ի հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքը կհետաքննվի, սակայն որոշման պատճառների մասին բացատրություն չի տվել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի օդանավակայանում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր է բերման ենթարկվել, նրա մուտքը ՌԴ արգելվել է:

Ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը պատգամավոր Ազեր Բադամովին «սև ցուցակում» է ներառել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մասին վիրավորական հայտարարությունների համար։

Բադամովը, որը ռուսական կողմի հրավերով պաշտոնական պատվիրակության կազմում պետք է մեկներ Աստրախան, բերման է ենթարկվել Մոսկվայի օդանավակայանում: Նրան թույլ չեն տվել մեկնել Աստրախան։ Ներկայում նա վերադառնում է Բաքու:

  • Կիսվել: