Ռուսաստանում արգելափակվել են Telegram-ն ու WhatsApp-ը
Ռուսաստանում դադարել են աշխատել բազմաթիվ ծառայություններ, այդ թվում՝ WhatsApp և Telegram մեսենջերները, բանկերի, Yandex-ի և Vkontakte-ի կայքերը։
Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ անսարքությունների պատճառը DDoS հարձակումն է, որը գերատեսչության մասնագետներն, ըստ հաղորդագրության, արդեն հաջողությամբ վերականգնել են։
Միևնույն ժամանակ, փորձագետները ենթադրում են, որ իշխանությունները պատրաստվում են արգելափակել Telegram-ը: