Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են պատրաստում. Պեսկով
Բոլոր կողմերը շահագրգռված են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումն արագ տեղի ունենա՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա բավական աշխատատար հարց է։ Աշխատանքներ են տարվում կոնկրետ անձանց փոխանակման ուղղությամբ, դա որոշակի ժամանակ է պահանջում։ Այդ աշխատանքը շարունակվում է բավական օպերատիվ։ Բոլորը շահագրգռված են դա անել հնարավորինս արագ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այս շաբաթ տեղի կունենա՞ գերիների փոխանակում: