հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց

Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Լիտվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրոպայի անվտանգությանը։ Նրա խոսքով, հենց այդ սպառնալիքը զսպելու համար է, որ տարածաշրջանում տեղակայվում է գերմանական բրիգադ։ Այս մասին գրում է lrt.lt կայքը:

«Ռուսաստանի ագրեսիվ ռևիզիոնիզմը սպառնում է ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, այլև Եվրոպայի և եվրատլանտյան տարածքի ընդհանուր անվտանգությանը։ Ուստի Գերմանիան և մյուս դաշնակիցները որոշեցին ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևը: Այդ նպատակով մենք Լիտվայի հետ ռեկորդային ժամանակում տեղակայում ենք լիարժեք բրիգադ: Դրա համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները»,- ասել է Մերցը:

Նա ընդգծել է, որ Արևմուտքի նպատակը պարզ է՝ անհրաժեշտ է հասնել զինադադարի Ուկրաինայում

«Մենք շարունակելու ենք ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի նախագահը աշխարհին բազմիցս ապացուցել է, որ Ուկրաինան մեղավոր չէ բանակցությունների լճացման համար։ Որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ, ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների նոր փաթեթ, դա դուք արդեն գիտեք: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի առաջ գնալ՝ ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և էլ ավելի ակտիվորեն աջակցել Ուկրաինային։ Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար: Հենց այդ սպառնալիքից մենք պաշտպանվում ենք, և այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ենք», - ասել է Մերցը Վիլնյուսում: 

  • Կիսվել: