կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ռուսաստանն անօդաչու համակարգերի ոլորտում համաշխարհային առաջատար է․ աղբյուր

Ռուսաստանն անօդաչու համակարգերի ոլորտում համաշխարհային առաջատար է․ աղբյուր

Ռուսաստանը համաշխարհային առաջատար է դարձել անօդաչու համակարգերի ոլորտում: Նման հայտարարություն են արել ամերիկյան The Wall Street Journal թերթի լրագրողներն իրենց համապատասխան հոդվածում:

Նրանք, մասնավորապես, նշել են. «Ռուսաստանն այժմ համաշխարհային առաջատարն է անօդաչու համակարգերի ոլորտում»:

Հոդվածի հեղինակների խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները «շտապում են ընդունել Կիևի փորձը» և ստեղծել իրենց անօդաչու թռչող սարքերն ու համակարգերը՝ դրանց հակազդելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան պաշտպանական ստարտափները սեփական անհաջողությունների պատճառով դիմում են Ուկրաինային՝ ԱՄՆ բանակի համար անօդաչու թռչող սարքեր արտադրելու հարցում օգնության համար։

  • Կիսվել: