շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ռուսաստանի վրա «կեղտոտ ռումբ» նետելը Ուկրաինայի հսկայական սխալը կլիներ, հնարավոր է՝ վերջինը. Պուտին

Ռուսաստանի վրա «կեղտոտ ռումբ» նետելը Ուկրաինայի հսկայական սխալը կլիներ, հնարավոր է՝ վերջինը. Պուտին

Ռուսաստանի վրա «կեղտոտ ռումբ» նետելը Ուկրաինայի հսկայական սխալը կլիներ, հնարավոր է՝ վերջինը։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ե՛վ Ռուսաստանի միջուկային դոկտրինը, և՛ ողջախոհությունը, և՛ մեր գործողությունների պրակտիկան միշտ ասում են, որ միշտ հայելային ձևով պատասխանում ենք այն բոլոր սպառնալիքներին, որոնք ստեղծում են մեզ համար։ Ուստի մեր պատասխանը շատ կոշտ և, ամենայն հավանականությամբ, աղետալի կլինի նեոնացիստական ռեժիմի, այսինքն, ցավոք, հենց Ուկրաինայի համար։ Հույս ունեմ, որ գործը երբեք դրան չի հասնի», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Ուկրաինայում ինչ-որ մեկի հիվանդ երևակայության մեջ կարող է առաջանալ «կեղտոտ ռումբ» օգտագործելու գաղափարը:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ 2025 թվականին համաժողովի գլխավոր թեման է «Բազմաբևեռ աշխարհում աճի հիմունքները ընդհանուր արժեքներն են»։

  • Կիսվել: