Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ռուսական ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են 52 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են 52 ուկրաինական անօդաչու թռչող սարք: 41 ԱԹՍ է ոչնչացվել Բելգորոդի շրջանի երկնքում, 6-ը՝ Բրյանսկի, 3-ը՝ Մոսկվայի շրջանի, 2-ը՝ Ղրիմի։
Ռոսավիացիայի տվյալով՝ մեկ ժամ տևողությամբ ինքնաթիռների վայրէջքների և թռիչքների սահմանափակումներ են կիրառվել Մոսկվայի Վնուկովո և Շերեմետևո օդանավակայաններում:
Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ մարդատար մեքենային անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել է խաղաղ բնակիչ: