ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը հանվել է ԵՄ գագաթնաժողովի օրակարգից

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը հանվել է ԵՄ գագաթնաժողովի օրակարգից

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ԵՄ գագաթնաժողովում վետո է կիրառել հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի նկատմամբ՝ գրում են լրատվամիջոցները։
Փաթեթին դեմ է արտահայտվում նաև Հունգարիան:
 
Հունգարական ԶԼՄ-ների տվյալով՝ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Ֆիցոն այս հարցով բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, սակայն որևէ արդյունքի հասնել չի հաջողվել, և պատժամիջոցների հարցը հանվել է օրակարգից։
 
Ավելի վաղ՝ Բուդապեշտը և Բրատիսլավան վետո էին կիրառել ռուսական էներգակիրներից հրաժարվելու՝ Եվրահանձնաժողովի ծրագրի նկատմամբ: Հունգարիայի արտաքին գործերի նախարարը նախազգուշացրել է՝ եթե ի վերջո որոշում կայացվի հրաժարվել ռուսական էներգակիրներից, Հունգարիան կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը:

  • Կիսվել: