շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված համաձայնագրերի ֆոնին չեղարկել է իր նախազգուշացումը, որը վերաբերում էր Ռուսաստանի քաղաքացիներին Պարսից ծոցի երկրներ այցելելուց խուսափելուն: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հունիսի 17-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության ավարտի և Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կնքման կապակցությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտություն չի տեսնում պահպանելու նախկինում հայտարարված առաջարկությունները, որոնք վերաբերում էին Ռուսաստանի քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներ (Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման և Սաուդյան Արաբիա) անձնական նպատակներով, այդ թվում՝ զբոսաշրջության համար, այցելելուց»:

 

 

  • Կիսվել: