Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի և Խարկովի մարզի երեք բնակավայր
Ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել երեք բնակավայր՝ Խարկովի մարզի Ստրոևկան, ինչպես նաև Դոնեցկի Ժողոովրդական Հանրապետության Գնատովկան և Շևչենկո Պերվին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզի Կուպյանսկի և Գլուշչենկովոյի, Կարպովկայի, Ռեդկոդուբի և Կիրովսկի շրջաններում խոցել է երկու մեխանիզացված, մեկ մոտոհետևակային, ինչպես նաև տարածքային պաշտպանության մեկական բրիգադներ: