Ռուսական ընկերությունները 14 հայտ են ուղարկել Լեռնային Ղարաբաղում նախագծերի իրականացման համար. Բաքվում ՌԴ դեսպան
Ռուսական ընկերությունները 14 հայտ են ուղարկել Լեռնային Ղարաբաղում նախագծերի իրականացման համար։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։
«Ռուսական ընկերությունները 14 հայտ են ներկայացրել Ղարաբաղում նախագծերի կոնկրետ առաջարկներով, որոնց մեծ մասը պայմանագրային նախագծեր են, բայց կան նաև ներդրումային ծրագրեր արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում», - ասել է նա։