կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին. Գրուշչենկո

Ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին. Գրուշչենկո

Ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին, ինչի հետևանքով կայանն ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից: Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն:

Նա տեղեկացրել է, որ հարվածը հասցվել է ԱԷԿ-ը Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգին կապող էլեկտրահաղորդման գծին։

Գալուշչենկոն տեղի ունեցածը «միջուկային ահաբեկչության ակտ» է որակել: 

Ավելի ուշ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսի հայտնել է, որ ատոմակայանի արտաքին էլեկտրամատակարարումը երեքուկես ժամի վերականգնվել է։

«Ուկրաինայի միջուկային անվտանգությունը ծայրահեղ վտանգավոր վիճակում է»,-ասել է Գրոսին:

  • Կիսվել: