Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակով
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը:
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական պատվիրակությունը հունիսի 2-ին կմասնակցի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին:
Ուկրաինայի կողմից բանակցային խումբը ղեկավարելու է երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կայանալու է երկուշաբթի, Երևանի ժամանակով 14.00-ին՝ Ստամբուլի Չըրաղան պալատում:
Reuters գործակալությունն էլ տեղեկացրել էր, որ ուկրաինական կողմը ռուսական պատվիրակությանը կներկայացնի կայուն խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզ:
Տեսանյութը՝ այստեղ: