չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կսպասի ուկրաինական կողմին. Կրեմլի խոսնակ

Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կսպասի ուկրաինական կողմին. Կրեմլի խոսնակ

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ВГТРК) լրագրող Պավել Զարուբինի հարցին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու ցանկության մասին հայտարարությունների մասին՝ նա, մասնավորապես, ասել է. «Մենք գնահատում ենք միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել է հինգշաբթի Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին»:

Պեսկովը պարզաբանել է նաև, որ ռուսական պատվիրակության կազմը կհրապարակվի, երբ լինեն Ռուսաստանի Դաշնության նախագահի համապատասխան հանձնարարականները։

Ավելի վաղ Զելենսկին հաստատել էր, որ մայիսի 15-ին կլինի Թուրքիայում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա միաժամանակ մանրամասնել է, որ ակնկալում է Անկարայում կամ Ստամբուլում հանդիպել Պուտինի հետ։

 

  • Կիսվել: