«Ռուսական օկուպացիոն ուժերը» փորձում են գրավել Չերնոբիլի ԱԷԿ-ը». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում գրառում է արել՝ նշելով, որ ռուսական «օկուպացիոն ուժերը» փորձում են գրավել Չերնոբիլի ԱԷԿ-ը:
Նա, ամսնավորապես, նշել է. «Մեր պաշտպաններն իրենց կյանքը տալիս են, որ 1986-ի ողբերգությունը չկրկնվի։ Սա պատերազմի հայտարարություն է ողջ Եվրոպային»։
Զելենսկին նաև հայտնել է, որ այս մասին տեղեկացրել է Շվեդիայի վարչապետը։