հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուս զինծառայողներն ուկրաինական ԱԹՍ-ները դիտավորյալ  վերաուղղում են Բալթյան երկրներ. Լիտվայի ԱԳՆ

Ռուս զինծառայողներն ուկրաինական ԱԹՍ-ները դիտավորյալ վերաուղղում են Բալթյան երկրներ. Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ երկու անօդաչու թռչող սարքեր, հնարավոր է, խախտել են  երկրի օդային տարածքը: Այս մասին տեղեկացնում է Current time-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «ՆԱՏՕ-ի կործանիչներն արդեն օդում են և պատրաստ են ոչնչացնել դրանք։ Խնդրում եմ ձեզ, պաշտոնական նախազգուշացումը ստանալուց հետո նախազգուշական միջոցներ ձեռնարկել և ապաստան փնտրել անվտանգ վայրում»:

Ինչպես հաղորդվում է՝ Լիտվայի Ուտենա շրջանում հայտարարվել է օդային  տագնապ՝ անօդաչու թռչող սարքի սպառնալիքի պատճառով: Բնակիչներին կոչ է արվել ապաստան գտնել և հետևել արտակարգ ծառայությունների աշխատանքին։

Բացի դրանից՝ այսօր Լատվիայում երրորդ օրն անընդմեջ հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Երկրի զինված ուժերը զգուշացրել են Լուձայի, Կրասլավայի և Ռեզեկնեի շրջաններում անօդաչու թռչող սարքերի հնարավոր սպառնալիքի մասին։ Այսօր առնվազն մեկ անօդաչու թռչող սարք է մտել երկիր։ Գնացքների երթևեկությունը դադարեցվել է Լատվիայի արևելքում՝ Բելառուս-Ռուսաստան սահմանի մոտ։

Իր հերթին Լիտվայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուս զինծառայողները դիտավորյալ ուկրաինական անօդաչու սարքերը վերաուղղում են Բալթյան երկրներ՝ օգտագործելով ռադիոէլեկտրոնային պայքարի  միջոցներ։

  • Կիսվել: