Ռուս-ամերիկյան բանակցությունների հաջորդ փուլերը տեղի կունենան Մոսկվայում և Վաշինգտոնում
Ռուս-ամերիկյան բանակցությունների հաջորդ փուլերը տեղի կունենան Մոսկվայում և Վաշինգտոնում
Ռուս-ամերիկյան բանակցությունների հաջորդ փուլերը տեղի կունենան Մոսկվայում և Վաշինգտոնում
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նախնական որոշում են ընդունել երկկողմ դիվանագիտական հարաբերություններում առկա «գրգռիչների» վերացման հարցով խորհրդակցությունները Ստամբուլից իրենց մայրաքաղաքներ տեղափոխելու մասին, և բանակցությունների նոր փուլը մոտ ժամանակներս տեղի կունենա Մոսկվայում։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին նշել է Վաշինգտոնում ՌԴ նոր դեսպան Ալեքսանդր Դարչիևը։
«Ես արդեն ասել եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների առողջացումը դեռ հեռու է, գործընթացը դժվար է առաջ գնում և խոչընդոտվում է ոչ միայն Սպիտակ տան ընդդիմադիրների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների» կողմից, որտեղ տեղակայվել է կայուն հակառուսական լոբբի»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ կարևոր է, որ տեղաշարժն ամեն դեպքում կա և այն չափվում է այնպիսի շոշափելի արդյունքով, ինչպիսին ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում ընդունված նախնական որոշումն է՝ բանակցությունները Մոսկվայում և Վաշինգտոնում շարունակելու մասին։