Մոլդովայի տարածքում հրթիռներ և ԱԹՍ-ներ են պայթել
Հոկտեմբերի 3-ի առավոտյան Մոլդովայի օդային տարածքը կարճ ժամանակահատվածում խախտել են 5 օդային թիրախ` երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել են Մոլդովայի իշխանությունները, փոխանցում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկրի օդային տարածք մտած հրթիռները «Բանդերոլ» թևավոր հրթիռներ են:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



