Ռուբիոն հայտարարել է Միջազգային քրեական դատարանի չորս դատավորի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) չորս դատավորի նկատմամբ՝ ի պատասխան ամերիկացի և իսրայելցի քաղաքացիներին կալանավորելու ու ձերբակալելու փորձերի՝ չունենալով ԱՄՆ-ի և Իսրայելի համաձայնությունը՝ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նշվում է, որ պատժամիջոցները վերաբերում են Ուգանդայի, Բենինի, Պերուի և Սլովենիայի դատավորներին։ Ռուբիոն հիշեցրել է, որ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Իսրայելը Միջազգային քրեական դատարանի կողմ չեն։
Դատարանը, ըստ եվրոպական լրատվամիջոցների, Վաշինգտոնի որոշումը որակել է «Միջազգային քրեական դատարանի անկախությունը խաթարելու հստակ փորձ»։
Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղարին այդ որոշման համար՝ հաղորդում է The Times of Israel-ը։