Ռուբիոն և նրա բրիտանացի պաշտոնակից Լեմին քննարկել են Իրանը և Ուկրաինան
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին Վաշինգտոնում հունիսի 19-ին կայացած հանդիպման ժամանակ համեմատել են դիրքորոշումները Իրանի շուրջ, ինչպես նաև քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Նրանք քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և համաձայնել, որ Իրանը երբեք չպետք է մշակի կամ ձեռք բերի միջուկային զենք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուբիոն և Լեմին իրենց զրույցի ընթացքում անդրադարձել են նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համագործակցության այլ առանցքային ուղղությունների, այդ թվում՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու ջանքերին»։
Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը և «հաստատել պաշտպանական ծախսերի ավելացման կարևորությունը խաղաղության ու կայունության ապահովման համար»։
Լույս հունիսի 13-ի գիշերը Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության հայտարարված նպատակն էր խափանել Թեհրանի աշխատանքը միջուկային ծրագրի վրա։ Ի պատասխան՝ իրանական կողմն սկսեց հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։