Ռազմական օբյեկտների խոցում Խարկովում. ՌԴ ԶՈւ-ն պատասխանել է Բելգորոդի ահաբեկչությանը
Ի պատասխան Բելգորոդի ահաբեկչության՝ Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովում ռազմական օբյեկտներ է խոցել, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հրթիռային հարված է հասցվել «Kharkiv Palace» հյուրանոցին, որտեղ եղել են Բելգորոդում ահաբեկչությունն իրականացրած Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչներ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի։