ՌԴ ԶՈՒ-ն գերճշգրիտ զինատեսակներով շարքից հանել են Պոլտավայի և Դնեպրի օդանավակայանները. Կոնաշենկո
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով շարքից հանել են Պոլտավայի և Դնեպրի օդանավակայանները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շաբաթ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նաև, Կոնաշենկովի խոսքով, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Սումի քաղաքի և Ուրոժայնոյե բնակավայրի մոտ խոցել են ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռ։ Բացի այդ, օդում ոչնչացվել է ուկրաինական 24 անօդաչու թռչող սարք։
Այս նյութը հասանելի է նաևРусский