շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
ՌԴ փոխարտգործնախարարի հետ հանդիպումը դրական և արդյունավետ էր. ԻԻՀ ԱԳ փոխնախարար

ՌԴ փոխարտգործնախարարի հետ հանդիպումը դրական և արդյունավետ էր. ԻԻՀ ԱԳ փոխնախարար

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական գծով տեղակալը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարի հետ դրական և արդյունավետ հանդիպման անցկացման մասին, գրում է parstoday.com-ը:

Ալի Բաղերի Քանին Թվիթերում արած գրառման մեջ նշել է. «Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ դրական և արդյունավետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք զարգացումները և կարծիքներ փոխանակեցինք անօրինական և ճնշող պատժամիջոցների վերացմանն ուղղված բանակցությունների շուրջ»:

Նա հավելել է. «Որոշվել է շարունակել մեր խորհրդակցությունները տարբեր մակարդակներում՝ ընդհանուր դիրքորոշումներն ամրապնդելու նպատակով»:

Մոսկվա կատարած այցի շրջանակում Իրանի փոխարտգործնախարարը հանդիպել է իր ռուս գործընկեր և և միջուկային բանակցություններում ՌԴ գլխավոր բանակցող Սերգեյ Ռյաբկովի և Արևմտյան և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ։

Ալի Բաղերի Քանին, երկօրյա ուղեւորությունից հետո ուրբաթ օրը վերադարձել է Թեհրան:

Իրանի փոխարտգործնախարարը երեքշաբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան դիվանագիտական պատվիրակություն, մեկնել էր Բրյուսել՝ դիվանագիտական ​​ավարտելու բանակցությունները, որոնց առաջինփ ուլն անց էր կացվել Թեհրանում՝ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորայի հետ:

  • Կիսվել: