ՌԴ ՊՆ-ը հերքել է Anonymous -ի՝ իր կայքը կոտրելու մասին տեղեկությունները
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Anonymous հաքերները իբր կոտրել են ռազմական գերատեսչության կայքը և «գողացել» աշխատակիցների անձնական տվյալները։
«Ծիծաղելի պարզունակ կեղծիք: Զինվորական անձնակազմի և ՌԴ ՊՆ այլ աշխատակիցների անձնական տվյալների ցուցակները սկզբունքորեն պահված չեն գերատեսչության կայքի սերվերներում: Դա ուղղակի արգելված է ռուսական օրենսդրությամբ, որի մասին ուկրաինացիները չգիտեն»,-մասնավորապես նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։


