ՌԴ ՊՆ-ն հայտնել է զորամիավորումների առջև դրված այսօրվա բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվելու մասին
Ռուսական զորամիավորումների առջև դրված այսօրվա բոլոր խնդիրները հաջողությամբ կատարված են, հայտնել են Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունից։
ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ռազմական գործողության մեկնարկից ի վեր խոցվել են ուկրաինական երկու Су-27, երկու Су-24, մեկ ուղղաթիռ և չորս հարվածային «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք։
Ապահովվել է ռուսական զորքերի ելքը Խերսոն, ապաշրջափակվել է Հյուսիսային Ղրիմի ջրանցքը, վերականգնվել է Ղրիմ ջրամատակարարումը։ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորամիավորումները ճեղքել են ուկրաինական զորքերի լավ կազմակերպված պաշտպանությունը և առաջ շարժվել 6-8 կմ՝ ռուսական հրետանու և ավիացիայի կրակային աջակցությամբ՛՛: