երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերին հարվածներ հասցնելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերին հարվածներ հասցնելու մասին

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Չեռնոմորսկի նավահանգստում գտնվող լաստանավին և Իզմայիլի նավահանգստում գտնվող տանկերին, որոնք, ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության, օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին և Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով օգտագործվող ծովային նավերին։

Անօդաչու թռչող սարքերով իրականացված հարվածների հետևանքով խոցվել են՝ Չեռնոմորսկի նավահանգստում՝ Ro-Ro տիպի ծովային լաստանավ, որը տեղափոխել էր Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ, իսկ Իզմայիլի նավահանգստում՝ տանկեր տիպի ծովային նավ, որը տեղափոխել էր Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված վառելիքաքսուքային նյութեր»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: