շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՌԴ Պետդուման արձագանքել է ռուսական տարածքներով Թուրքիայի քարտեզին

ՌԴ Պետդուման արձագանքել է ռուսական տարածքներով Թուրքիայի քարտեզին

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները մեկնաբանել են թուրքական հեռուստաալիքի եթերում հայտնված Թուրքիայի քարտեզը, որտեղ ներառված էին ռուսական տարածքները: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ  Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը համարում է, որ Թուրքիայի իշխանությունները մտածում են Օսմանյան կայսրությունը վերականգնելու մասին:

Պաշտոնյան կասկած է հայտնել, որ Անկարան կփորձի միացնել Ռուսաստանի տարածքներն ուժային ճանապարհով:Նա կոչ է արել թուրք քաղաքական գործիչներին ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունն ու հիշեցրել է, որ պետք չէ հավակնել ուրիշների տարածքներին:

Պատգամավորը, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե նրանք ցանկանում են սեփական մաշկի վրա ստուգել ռուսական կամքի եւ մեր զենքի ուժը, թող փորձեն՛՛:

Պետդումայի մեկ այլ պատգամավոր էլ՝ Պավել Շպերովը, հավաստիացրել է, որ Թուրքիան ցանկանում է վերադարձնել երեք դար վաղեմություն ունեցող ազդեցությունը ու չի թաքցնում հավակնությունները Ղրիմի նկատմամբ, թեեւ դա, ըստ նրա, չի կարող լրջորեն քննարկվել:

Հիշեցնենք, որ Թուրքական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է մինչև 2050 թվականը Թուրքիայի ազդեցության տարածման քարտեզը:

  • Կիսվել: