Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Հիշեցնենք՝ Գագիկ Բեգլարյանը կալանավորել էր 2026 թվականի հունիսի 5-ին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար:


