հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. Պեսկով

ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. Պեսկով

Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը առավոտից սպասում է ուկրաինացի գործընկերներին, սակայն նրանք դեռ չեն ներկայացել բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ բանակցություններին Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնի Անկարայում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հետ բանակցություններին Ռուսաստանը կներկայացնի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իգոր Կոստյուկովը։

  • Կիսվել: