ՌԴ-ն Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի կստեղծի. Պուտին
Ռուս զինվորականներն «աշխատում են Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու ուղղությամբ»: Այս մասին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես, ասել է. «Որոշում է կայացվել սահմանի երկայնքով ստեղծել անհրաժեշտ անվտանգության բուֆերային գոտի։ Մեր զինված ուժերը ներկայումս լուծում են այդ խնդիրը։ «Հակառակորդի կրակակետերը ակտիվորեն ճնշվում են, աշխատանքները շարունակվում են»,:
Ըստ Պուտինի՝ Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանները տուժում են գնդակոծությունից, անօդաչու թռչող սարքերից և դիվերսանտներից։