ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գերությունից վերադարձրել է ռուս զինծառայողների երրորդ խումբը։ Դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները տեղափոխվել են Ուկրաինային։ Փոխանակումը կատարվել է հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։
Տեղեկությունը հայտնել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Փոխանակված անձանց թիվը չի նշվում։
Հունիսի 9-ին Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր զինծառայողների փոխանակման առաջին փուլի մասին, իսկ երկրորդ փուլը տեղի էր ունեցել ամսի 10-ին: Փոխանակվածների ճշգրիտ թիվը չի հրապարակվել: Հունիսի 11-ին Ռուսաստանը փոխանցել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների 1,212 մարմին և ստացել 27 ռուս զինծառայողի մնացորդները: Հունիսի 12-ին նախատեսվում էր սկսել ծանր վիրավորների փոխանակումը: