երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
ՌԴ-ի որոշ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում Ուկրաինայում ռազմական գործողությունների դեմ. կան ձերբակալվածներ

ՌԴ-ի որոշ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում Ուկրաինայում ռազմական գործողությունների դեմ. կան ձերբակալվածներ

Ռուսաստանի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել Ուկրաիայում ռազմական գործողությունների դեմ, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Ինչպես հաղորդվում է՝ Մոսկվայի Պուշկինի հրապարակում ձերբակալություններ են սկսվել չհամաձայնեցված հակապատերազմական ցույցի ժամանակ։ Ձերբակալվել է առնվազն 20 մարդ։

Ձերբակալություններ են եղել նաև Եկատերինբուրգում. ինը հոգուց մեկին ազատ են արձակել ավելի ուշ:

Ինչ վերաբերում է Սանկտ Պետերբուրգին, ապա այստեղ ձերբակալվել են ՛՛Ո՛չ պատերազմին՛՛ գրությամբ պաստառներ պահած անձինք:

 

  • Կիսվել: